Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասրը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով, առաջնորդվելով ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է.
1․Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հետյալ հողամասերը՝
. Ս.Շահումյան փողոց 1-ին նրբանցք 6 հասցեում գտնվող , 03-002-0035-0231 կադաստրային ծածկագիրը կրող 0.04998 հա մակերեսով հողամաս:
. Ա.Խանջյան փողոց 18/5 հասցեում գտնվող,03-002-0020-0160 կադաստրային ծածկագիրը կրող 0.01957 հա մակերեսով հողամաս:
. Սալաքիթի 66 հասցեում գտնվող 03-002-0006-0006 կադաստրային ծածկագիրը կրող 0.0602 հա մակերեսով հողամաս:
. Սալաքիթի 68 հասցեում գտնվող 03-002-0006-0007 կադաստրային ծածկագիրը կրող 0.05 հա մակերեսով հողամաս:
. Արարատյան զանգված 9/15 հասցեում գտնվող, 03-002-0051-0044 կադաստրային ծածկագիրը կրող 0.00483 հա մակերեսով հողամաս:
. Արարատյան զանգված 9/14 հասցեում գտնվող, 03-002-0051-0042 կադաստրային ծածկագիրը կրող 0.012 հա մակերեսով հողամաս:
2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: