|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2026 թվականի N 053-Ա |
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով,առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական և համայնքային գույքի օտարման և պետական գույքի վարձակալությամբ (բացառությամբ հողամասերի վարձակալության)տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N1667-Ն որոշմամբ,հիմք ընդունելով Արարատի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 20-ի N01//08177-2024 գրությունը և «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտի 24-ին ներկայացված մեքենաների վերագնահատման եզրակացությունները ՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է 1․Վերագնահատված արժեքով ներկայացնել էլեկտրոնային աճուրդի Արարատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ ավտոմեքենաները. 1.«CHEVROLET NIVA 212300-55» մակնիշի պետհամարանիշ՝ 024 СМ 61 2.«NISSAN SUNNY 1.5» մակնիշի պետհամարանիշ՝ 025 СМ 61 3.«VAZ 21214-120-40» մակնիշի պետհամարանիշ՝377 СN 61 4.«VAZ21214» մակնիշի պետհամարանիշ՝ 020 CM 61 5.«VAZ21214-126-20» մակնիշի պետհամարանիշ՝075 DF 61 6.«NISSAN SENTRA 1.8» մակնիշի պետհամարանիշ՝ 073 CN 61 7.«ԳԱԶ-3102-801» մակնիշի պետհամարանիշ՝ 023 CM 61 8.«ԳԱԶ-3102-583» մակնիշի պետհամարանիշ՝ 391 CS 61 2․Ավտոմեքենաների մեկնարկային գինը սահմանել «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտի 24-ին տրամադրված վերագնահատման N 13/158/26-3,N 13/158/26-4,N 13/158/26-2,N 13/158/26-26,N 13/158/26-1,N 13/158/26-6,N 13/158/26-5,N 13/158/26-7 եզրակացություններին համապատասխան արժեքները: 3.Չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի կազակերպման ժամանակ մեկնարկային գինը իջեցնել յուրաքանչյուր լոտի համար 15 տոկոսի չափով։ 4.Համայնքի ղեկավարին՝ էլեկտրոնային աճուրդի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
|
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԲՈՅՄՈՒՇԱԿՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
|
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.02 Մբ)
|
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|