Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի »7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Գագիկ Վարդանի Իշխանյանի դիմումը.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Թույլատրել քաղաքացի՝ Գագիկ Վարդանի Իշխանյանին սեփականության իրավունքով պատկանող , Արարատ համայնքի գյուղ Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0501-0014 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել՝արդյունաբերական ,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը ՝գյուղատնտեսական արտադրականի,անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից: