Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 174-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2024 թվականի N 174-Ա

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը  ենթակա  են մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով, Արարատ համայնքի ավագանին որոշում է՝

1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատարածքները՝
. Լոտ ծածկագիր 03-015-0526-0005 1.21826 հա մակերեսով վարելահող
Լոտ ծածկագիր 03-015-0525-0005 0.75875 հա մակերեսով վարելահող
Լոտ ծածկագիր 03-015-0518-0005  0.16032 հա մակերեսով վարելահող
Լոտ ծածկագիր 03-015-0519-0005   0.36336 հա մակերեսով վարելահող
2.Նշված  հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին  սահմանել 50000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի  չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային  օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


Կողմ -13

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՍԼԱՆ

ԶԱՔԱՐՅԱՆ ՖԻՐԴՈՒՍ

ԹՈՒՆՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՊՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԻՄԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԵԼԻՔՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԵՐԳՈ

ՍԻՆԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner