Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով՝ Արարատ համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել նիստի հետևյալ օրակարգը․
1) Արարատ համայնքի ավագանու 2026 թվականի փետրվարի 12-ի թիվ 1 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0․17903 հա մակերեսով հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու մասին։
3) Արարատ քաղաքային կոմունալ ծառայության բյուջետային հիմնարկին փոխանցված գույքերը նվիրաբերելու մասին։
4) Համայնքային սեփականություն հանդիսացող 0.24629 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։
5) ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։
6) Արթուր Գրիգորյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին։
8) Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0101-0079 կադաստրային ծածկագիրը կրող 3.3636 հա մակերեով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։
9) Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0145-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.32571 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։
10) Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0143-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.3032 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։
11) Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0142-0003 կադաստրային ծածկագիրը կրող 0.04194 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին։
12) Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-066-0144-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.32746 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու մասին:
13) Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ա.Իսահակյան 23/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0010-0101 կադաստրային ծածկագիրը կրող 0․000091 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
14) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2025 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման արդյունքների մասին։
15) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածներում փոփոխություն կատարելու մասին։
16) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 120-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։
17 ) Արարատ համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։
18) Արարատ համայնքի Արարատ քաղաքի Խ.Աբովյանի 1/19 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0002-0356 կադաստրային ծածկագիրը կրող 0.00588 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
19) Արարատ համայնքի Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի 12/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-002-0019-0125 կադաստրային ծածկագիրը կրող 0.00274 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
20) Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-013-0909-0004 կադաստրային ծածկագիրը կրող 0.21256 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
21) Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 1-ին փողոց 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0002-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.0495 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
22) Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի 4-րդ փողոց 24/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-078-0009-0064 կադաստրային ծածկագիրը կրող 0.10649 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ վաճառքի կարգով օտարելու մասին:
23) Հայաստանի Հանրապետության պետական բյոուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Արարատ համայնքի Արարատ քաղաքի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ավշար, Նոյակերտ, Զանգակատուն,Վարդաշատ, Ուրցալանջ, Պարույր Սևակ բնակավայրերի փողոցների հիմնանորոգում ասֆալտապատմամբ ծրագրի հայտ ներկայացնելու համաձայնություն տալու մասին:
24) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Արարատ համայնքի Արարատ քաղաքի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ավշար, Նոյակերտ, Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ, Պարույր Սևակ բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում լեդ լուսատուներով ծրագրի հայտ ներկայացնելու համաձայնություն տալու մասին:
25) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման կոլեկտորի վերակառուցում,Արարատ և Պարույր Սևակ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում ծրագրի հայտ ներկայացնելու համաձայնություն տալու մասին:
26) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Արարատ համայնքի Պարույր Սևակ, Ավշար, Երասխ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի և Ուրցալանջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի ՕԿՋ-ի կառուցում ծրագրի հայտ ներկայացնելու համաձայնություն տալու մասին:
27) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 4 և Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի մանկապարտեզների հիմնանորոգում ծրագրի հայտ ներկայացնելու համաձայնություն տալու մասին:
28) Համայնքային սեփականություն հանդիսացող 0․475 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին։
29) Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն - թանգարան և Պարույր Սևակի տուն - թանգարանին դրամաշնորհ հատկացնելու համար համաձայնություն տալու մասին։