Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝
1.Մրցութային կարգով, 25 տարի ժամկետով տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետյալ հողամասերը՝
1.Լոտ ծածկագիր 03-043-0148-0014 0.39 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
2.Լոտ ծածկագիր 03-043-0101-0042 0.61 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
3.Լոտ ծածկագիր 03-043-0101-0047 1.39 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
4.Լոտ ծածկագիր 03-043-0148-0017 0.31 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 20000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: