Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի քաղաք Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-002-0006-0047) համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,04705հա մակերեսով հողատարածքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի քաղաք Արարատ, Սալաքիթի փողոց 32 հասցեում գտնվող, 03-002-0006-0047 ծածկագիրը կրող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,04705 հա մակերեսով հողամասը:Նշված հողատարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ 1 քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5% չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: