Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-042-0210-0002) գյուղատնտեսական նշանակության 0,0496 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Երասխ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-042-0210-0002) գյուղատնտեսական նշանակության 0,0496 հա մակերեսով այլ հողատեսքը:
2. Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 100000 (մեկ հարյուր հազար)ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: