Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ, 56-րդ հոդվածի 5-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգովև հիմք ընդունելով քաղաքացի Նաիրի Արգանիկի Գևորգյանի դիմումը՝ իրեն վարձակալության իրավունքով տրամադրված 5,85633 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը իրեն օտարելու մասին.ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄ Է`
1. Քաղաքացի Նաիրի Արգանիկի Գևորգյանին վարձակալության իրավունքով տրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող, Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում գտնվող, 03-078-0105-0093 ծածկագիրը կրող, 5,85633 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան:
2. Հողամասի օտարման գին սահմանել գործող կադաստրային արժեքի 100% չափով: