Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286-Ն որոշման 46.2 կետի ա) ենթակետի պահանջներով ,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Կառուցապատման իրավունքով,ավտոտնակ կառուցելու նպատակով,համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածներից մինչև 20- քմ մակերեսով հողատարածքների համար տարեկան վարձավճար սահմանել հողի գործող կադաստրային արժեքի 20%-ի չափով: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |