Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-066-0110-0059/ 1.34748 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի Նոյակերտ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-066-0110-0059/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.34748 հա մակերեսով այլ հողատեսքը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 7500 ՀՀդրամ 1հա-ի համար նախավճար սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |