Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը ենթակա են աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի Երասխ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հետևալ հողամասերը.
1. Մ.Գորգիսյան 1/1 հասցեում գտնվող 03-042-0029-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.2 հա մակերեսով հողամասը: 2. Մ.Գորգիսյան 3 հասցեում գտնվող 03-042-0029-0010 կադաստրային ծածկագիրը կրող 0.1528 հա մակերեսով հողամասը: 3. Մ.Գորգիսյան 9 հասցեում գտնվող 03-042-0029-0012 կադաստրային ծածկագիրը կրող 0.12 հա մակերեսով հողամասը: 4. Մ.Գորգիսյան 11 հասցեում գտնվող 03-042-0029-0011 կադաստրային ծածկագիրը կրող 0.10142 հա մակերեսով հողամասը: 5.Երթուղայինների 2/1 հասցեում գտնվող 03-042-0005-0008 կադաստրային ծածկագիրը կրող 0.12 հա մակերեսով հողամասը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 400 ՀՀ դրամ 1 քմ-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |