Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 050
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 050


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 03-042-0218-0002 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 11.2341 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ , 03-042-0218-0003 ԾԱԾԿԱԳԻՐԸ ԿՐՈՂ 10.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՐԻԶԱՎՈՐ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն   տեղազննության  արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի  գյուղ Երասխ բնակավայրում   գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0218-0002/ 11.2341 հա մակերեսով և /ծածկագիր՝ 03-042-0218-0003/ 10.0 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության կորիզավոր  հողամասերը   ենթակա  են   մրցույթով վարձակալության տրամադրելու  և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.       

1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով  Արարատ  համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0218-0002/ համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  11.2341 հա   մակերեսով կորիզավոր հողատեսքը տրամադրել վարձակալությամբ :

2.Մրցութայինկարգով 25 տարի ժամկետով  Արարատ  համայնքի վարչական տարածքի գ.Երասխ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-042-0218-0003/ համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության  10.0 հա   մակերեսով կորիզավոր հողատեսքը տրամադրել վարձակալությամբ:

3.Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել  20000/քսան հազար/  ՀՀդրամ նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 ՀՀ դրամ,   մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով:

4. Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner