Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 7 բնակարան հասցեի բնակիչ՝Արմինե Զավենի Գասպարյանը՝իր զբաղեցրած բնակարանը իր ընտանիքին նվիրելու դիմումով:Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով ,որ Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 7 բնակարանը հատկացվել է Արմինե Զավենի Գասպարյանի երեք անձից բաղկացած ընտանիքին ՝ինքը,հայրը Զավեն Նավասարդի Գասպարյանը և եղբայրը՝Արթուր Զավենի Գասպարյանը,Արարատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ քաղաքի Ա.Խանջյան փողոց 10 շենք 7 բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝Արմինե Զավենի Գասպարյանի/ծնված 02.01.1984թ/երեք անձից բաղկացած ընտանիքին՝՝ինքը,հայրը Զավեն Նավասարդի Գասպարյանը և եղբայրը՝Արթուր Զավենի Գասպարյանը: 2.Համայնքի ղեկավարին ՝նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |