Քաղաքացի Գեղամ Գագիկի Հովհաննիսյանը Արարատ համայնք, Ավշար բնակավայրի Արարատ-Վեդի խճուղի 4 հասցեում /ծածկագիր՝ 03-013-0402-0009/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 1.0573 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածք և վրան գտնվող անասնաշենք և պահեստներ։ Նշված շինություններին կից առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, անասնաշենքի ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Գեղամ Գագիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող,03-013-0402-0009 ծածկագիրը կրող 1.0573 հա մակերեսով արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,075 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-013-0402-0011/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝ Բավարարել քաղաքացի՝ Գեղամ Գագիկի Հովհաննիսյանի խնդրանքը և Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Արարատ-Վեդի խճուղի 4 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքին հարակից, Արարատ-Վեդի խճուղի 4/2 հասցեում գտնվող 0,075 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար 1500 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Գեղամ Գագիկի Հովհաննիսյանի: 2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։ 3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |