Այսօր: Երկուշաբթի, 4 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 149
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 148
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 148


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 6,1 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՏՀԱՐՔԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Արարատ  բնակավայրում   գտնվող, 03-015-0451-0006 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   6,1 հա մակերեսով  խոտհարքը ենթակա  է  աճուրդ    վաճառքով   օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով.                

ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ   Է` 

1.     Աճուրդ  վաճառքով  օտարել  Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ  բնակավայրում  գտնվող, (03-015-0451-0006 ծածկագիրը կրող գյուղատնտեսական  նշանակության   6,1 հա մակերեսով  խոտհարքը:

2.    Նշված  տարածքների   օտարման  մեկնարկային գին  սահմանել 350 000  (երեք հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  50 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000 դրամ,  աճուրդային    քայլի  չափը   մեկնարկային գնի 5%չափով:

3.    Համայնքի  ղեկավարին՝  աճուրդ  վաճառքի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner