Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-042-0201-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.67895 հա մակերեսով հողամասը ենթակա Է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,03-042-0201-ից կադաստրային ծածկագիրը կրող 1.67895 հա մակերեսով,համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը. 2.Նշված տարածքի օտարման մեկնարկային գին սահմանել 1580000 ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |