Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 35-րդ հոդվածի 16-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Արմիկ Գարուշի Ավետիսյանի դիմումը,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող ք. Արարատ բնակավայրի Աբովյան փողոց 12 շենք հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 87 սենյակը օգտագործման իրավունքով,առանց վարձավճարի,5 տարի ժամկետով հատկացնել քաղաքացի Արմիկ Գարուշի Ավետիսյանին։ 2.Անշարժ գույքի պահպանման,շահագործման և վերանորոգման բոլոր պարտականությունները դնել օգտագործողի վրա: 3.Օգտագործման ժամկետն ավարտվելու կամ վաղաժամկետ դադարելու դեպքում,ոչ ուշ քան երկու շաբաթ առաջ քաղաքացին համայնքի ղեկավարին պարտավոր է տեղեկացնել սենյակի նախատեսվող ազատման մասին և սենյակը բարեկարգ վիճակում հանձնել սեփականատիրոջը՝բացառությամբ բաժանելի բարելավումների։ 4.Համայնքի ղեկավարին սենյակի ազատման մասին չտեղեկացնելու դեպքում համայնքն իրավասու է ազատել հատկացված սենյակը։ |