Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 83
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի  ք.Արարատ բնակավայրի ՈԿՖ բանավան թաղամասի 7/3 հասցեում գտնվող,/ծածկագիր՝ 03-002-0061- 0108/ բնակավայրերի  նշանակության 0.00305 հա մակերեսով բնակելի կառուցապատման  հողամասը և Սալաքիթի 28/1 հասցեում գտնվող/ծածկագիր՝ 03-002-0007-0033/բնակավայրերի նշանակության 0.00847 հա մակերեսով այլ հողեր,հասարակական կառուցապատման հողամասը ենթակա են աճուրդ  վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.

 Աճուրդ վաճառքով օտարել՝
 1.Արարատ համայնքի ք.Արարատ ՈԿՖ բանավան թաղամաս 7/3 հասցեում  գտնվող ծածկագիր՝ /03-002-0061-0108/ համայնքային սեփականություն հանդիսացող  բնակավայրերի  նշանակության 0.00305 հա մակերեսով բնակելի կառուցապատման  հողատեսքը,օտարման մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
2.Արարատ համայնքի ք.Արարատ  Սալաքիթի 28/1 հասցեում գտնվող/ծածկագիր՝ 03-002-0007-0033/համայնքային սեփականություն հանդիսացող,բնակավայրերի նշանակության 0.00847 հա մակերեսով այլ հողեր,հասարակական կառուցապատման հողամասը,օտարման մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ 1քմ-ի համար:
3.Նշված տարածքների օտարման նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
4.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող  նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner