Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 93-Ա


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի,Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թվականի թիվ 16-Ն որոշման 9-րդ և 14-րդ կետերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թվականի թիվ 286-Ն որոշման 44-րդ կետի ը/ենթակետի, ինչպես նաև առաջնորդվելով Արարատ համայնքի ավագանու 21.04.2022թվականի «Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող,արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի համար տարեկան վարձավճարի չափը սահմանելու մասին»թիվ 49 որոշման պահանջներով ,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարարության 05ապրիլի 2021թվականին տրված լեռնահատկացման ակտ NL-645-ը , օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն՝ N ՇԱԹ-29/645-ը և դրանցում կատարված փոփոխությունները ,հաշվի առնելով «Արարատցեմենտ» Փակ Բաժնետիրական Ընկերության» կողմից ներկայացված դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին,Արարատ քաղաքի Տպագրիչների փողոց 14 հասցեում գտնվող Արարատ քաղաքի կադաստրային քարտեզի 03-002-0136-0015 ծածկագրի 47.21194հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասը առանց մրցույթի մինչև 05.04.2071թվականը  տրամադրել «Արարատցեմենտ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը  հանքարդյունահանման և ընդերքօգտագործման նպատակով,առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով:
2.Վարձավճարի չափ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կադաստրային արժեքի 4 % չափով 1 հա-ի համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՄԱՍ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner