Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 136
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ԱՐԱՐԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 1.794 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՎՐԱՆ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի  գ.Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի 18 հասցեում  գտնվող,/ծածկագիր՝ 03-015-0025-0048/ համայնքային սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության 1.794  հա մակերեսով  հասարակական կառուցապատման հողատեսքը և վրան առկա շինությունները ենթակա են աճուրդ  վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286-Ն որոշմամբ,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է.

1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի  գ.Արարատ բնակավայրի Գրիբոյեդովի 18 հասցեում  գտնվող ծածկագիր՝ /03-015-00025-0048/ համայնքային սեփականություն հանդիսացող  բնակավայրերի  նշանակության 1.794  հա մակերեսով  հասարակական կառուցապատման հողատեսքը և վրան առկա շինությունները:
2.Նշված անշարժ գույքի օտարման մեկնարկային գին սահմանել «ՊիՎիԷմ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության կողմից տրամադրված ԹԻՎ 23/009-ԱԳ գնահատման հաշվետվության համաձայն՝46.230.000/քառասունվեց միլիոն երկու հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ , նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող  նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner