Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 150
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 150


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով  ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ և 16-րդ  կետերի պահանջներով  և հիմք ընդունելով քաղաքացիներՎահե Արմենի Մինասյանի և Հասմիկ Կամոյի Ավոյանի  դիմումը.

ԱՐԱՐԱՏ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄԷ`

1.     Թույլատրել քաղաքացի Վահե Արմենի Մինասյանին և Հասմիկ Կամոյի Ավոյանին ընդհանուր համատեղ  սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0010-0001 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,1084 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով:

2.    Թույլատրել քաղաքացի Վահե Արմենի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-013-0010-0002 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0997  հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել՝  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրականի, ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։

Վերոնշյալ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխված են համարվում հողամասերի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալու պահից։                                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner