Քաղաքացի Լևիկ Վասակի Միքայելյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ ՈԿՖ բանավան հասցեում /ծածկագիր՝ 03-002-0063-0026 / ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0895 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող ավտոտեխսպասարկման տեղամաս։ Նշված շինությանը կից, դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Լևիկ Վասակի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող,03-002-0063-0026 ծածկագիրը կրող 0,0895 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0405 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0063-0040/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով՝ Բավարարել քաղաքացի՝ Լևիկ Վասակի Միքայելյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ բնակավայր, ՈԿՖ թաղամաս հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման հողատարածքին հարակից 0,0405հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման հողամասը, 1քմ-ի համար 2000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Լևիկ Վասակի Միքայելյանին։ 2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։ 3. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական կամ բարեկարգման աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։ |