Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 31
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 31


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2022Թ. ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,, Տեղական  ինքնակառավարման  մասին,, Հայաստանի  Հանրապետության   օրենքի 13-րդ  հոդվածի 8-րդ   մասի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի և  18-րդ հոդվածի  32-րդ  մասի,  ,,Համայնքային  կառավարչական  հիմնարկի  մասին,, Հայաստանի Հանրապետության  օրենքի 11-րդև 18-րդ  հոդվածի  պահանջով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  Կանոնակարգով.

Համաձայն  Արարատ  համայնքի  ղեկավարի     2022թ.  թիվ  3, 4, 9, 10,11, 13  կարգադրությունների, գույքագրող  հանձնաժողովը    կատարել  է  համայնքապետարանում, համայնքի վարչական միավորներում և    ենթակա  կազմակերպություններում  եղած  համայնքային  սեփականություն  հանդիսացող   գույքի  ամենամյա  գույքագրում:   
   Գույքագրման  արդյունքում    ճշտվել  և  հաշվառվել  են  համայնքի  սեփականություն  հանդիսացող  հիմնական  միջոցները,  արագամաշ,  մանրարժեք  գույքն  ու  առարկաները:   Առկա  գույքը  հիմնականում  ֆիզիկապես   մաշված  է,  մանրարժեք  գույքի  մի  մասը   հետագա  օգտագործման    պիտանի  չէ: Բոլոր  կազմակերպություններում  հիմնական  միջոցները  և  արագամաշ  գույքը  նորացման  կարիք    ունի:           

 

ԱՐԱՐԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

 

          ՈՐՈՇՈՒՄ  Է` 

 

1.Դադարեցնել ,,Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզի  Արարատ  քաղաքի, Արարատ գյուղի, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Ուրցալանջ և  Վարդաշատ  գյուղերի  համայնքապետարաններ աշխատակազմ,,  համայնքային  կառավարչական  հիմնարկների  գործունեությունը՝քաղաքացիական իրավունքնները և պարտականությունները փոխանցել ,,Տեղական   ինքնակառավարման  մասին,, Հայաստանի  Հանրապետության   օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ  մասի  համաձայն  վերակազմակերպված  Արարատ   համայնքին:

 

2. Սույն  որոշման 1-ին  կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկներին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել նոր հիմնադրված ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի  Արարատի  համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկի  հաշվեկշռում:

 

3. ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ մասի հիմքով Արարատ համայնքի վերակազմակերպմամբ  պայմանավորված   Արարատ համայնքի կազմում միավորված  Արարատ  քաղաքի, Արարատ գյուղի, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Ուրցալանջ և Վարդաշատ   գյուղերի  բոլոր՝  հաշվառման ենթակա և  առկա, ակտիվներն՚ պարտականությունները  փոխանցել  Արարատ   համայնքին:

 

1.Հաստատել  համայնքային  սեփականություն  հանդիսացող  գույքի  ամենամյա  գույքագրման  փաստաթղթերը  ըստ   վարչական միավորների, ենթակա կազմակերպությունների`   

 

/Հավելվածներ   1-19/ :   

 

2.Թույլատրել  ենթակա  կազմակերպությունների  տնօրեններին` 

 

2.1 Համապատասխան  հանձնաժողովների  միջոցով  դուրս  գրել  գույքագրման  արդյունքում  հաշվառված,  օգտագործման  համար  ոչ  պիտանի  արագամաշ,  մանրարժեք  գույքը:

 

2.2  Համապատասխան  լիցենզավորված  մասնագետների  միջոցով  ուսումնասիրել  գույքագրող  հանձնաժողովների  կողմից  հաշվառված,  հետագա  օգտագործման  համար  ոչ  պիտանի  հիմնական   միջոցների   բոլոր  դետալները,  որոշել  դրանց  օգտագործման  պիտանելիության  աստիճանը,  գնահատել  և  անհրաժեշտության  դեպքում  օտարել:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner