Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Զանգակատուն բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-043-0199-0029 27.93362 հա ,ծածկագիր՝03-043-0189-0001 13.24846 հա պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Զանգակատուն բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-043-0199-0029/ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 27.93362 հա մակերեսով արոտավարը տրամադրել վարձակալությամբ:
2.Տալ համաձայնություն մրցութային կարգով 10 տարի ժամկետով Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Զանգակատուն բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-043-0189-0001/ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 13.24846 հա մակերեսով արոտավարը տրամադրել վարձակալությամբ:
3.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 4100ՀՀդրամ 1հա-ի համար նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով:
4.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |