Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով և համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արարատ համայնքի սեփականության իրավունքով պատկանող գ․Զանգակատուն, Դպրոցականների փողոց 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող, 1080,77 քմ մակերեսով շինությունը և նրա զբաղեցրած 0,36983 հա հողատարածքը անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ համայնքի Զանգակատուն գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
2. Հանձնարարել մանկապարտեզի տնօրենին՝ կատարել նշված անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում: |