Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒՐՑԱԼԱՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  Ուրցալանջ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 1,2500 հա ընդհանուր մակերեսով հողամասը  (որից՝ ծածկագիր 03-094-0414-0002, 0,59743 հա այլ հողատեսք, ծածկագիր՝ 03-094-0349-0002 0,04541 հա այլ հողատեսք և ծածկագիր՝ 03-094-0124-0002 0,60716 հա արոտավայր)  ենթակա  է  մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով.

                                                                                                     ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ   Է
1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքիվարչական տարածքի Ուրցալանջ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 1,2500 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  հողամասը՝, որից 0,59743 հա այլ հողատեսք (ծածկագիր՝ 03-094-0414-0002), 0,04541 հա այլ հողատեսք (ծածկագիր՝ 03-094-0349-0002), և 0,60716 հա արոտավայր (ծածկագիր՝ 03-094-0124-0002):
2. Նշված  հողատարածքի   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 10000    (տաս հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,   մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով:
3. Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner