Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0398-0017)գյուղատնտեսական նշանակության 0,95709 հա մակերեսով խոտհարքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, (ծածկագիր՝ 03-015-0398-0017) գյուղատնտեսական նշանակության 0,95709 հա մակերեսով խոտհարքը: 2. Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 200000 (երկու հարյուր)ՀՀ դրամ, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |