Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0025-0114 ծածկագիրը կրող 2,35616 հա և 03-015-0025-0115 ծածկագիրը կրող 2,02438 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Արարատ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-015-0025-0114 ծածկագիրը կրող 2,35616 հա և 03-015-0025-0115 ծածկագիրը կրող 2,02438 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը: 2. Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել 15000 (տասնհինգ հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |