Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող,այլ հողատեսքերը ենթակա են մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով,տրամադրել վարձակալությամբ Արարատ համայնքի Արարատ քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հետևյալ հողատարածքները. . Լոտ ծածկագիր 03-002-0039-0203, 0.09884 հա մակերեսով այլ հողատեսք , արոտավայր . Լոտ ծածկագիր 03-002-0039-0202, 4.635 հա մակերեսով այլ հողատեսք , արոտավայր 2.Նշված հողատարածքների վարձավճարի մեկնարկային գին սահմանել՝ 0.09884 հա -ի համար 5000 ՀՀ դրամ , 4.635 հա-ի համար 5000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |