Համաձայն տեղազննության արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-066-0110-0058 ծածկագիրը կրող 19,5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ համայնքիվարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-066-0110-0058 ծածկագիրը կրող գյուղատնտեսական նշանակության 19,5 հա մակերեսով այլ հողատեսքը:
2. Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 (հինգ հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով, մասնակցության վճար՝ 5000ՀՀ դրամ, մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով:
3. Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |