Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2015-ի թիվ 956-Ն,18.12.2014թ.-ի թիվ 1444-Ն որոշումները,առաջնորդվելով ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում ֆիզիկական անձանց 2023թ-ի անշարժ գույքի հարկի փոխհատուցման գումարի չափը և ցուցակը՝համաձայն հավելված 1-ի: 2.Հաստատել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում իրավաբանական անձանց 2023թ-ի անշարժ գույքի հարկի փոխհատուցման գումարի չափը և ցուցակը՝համաձայն հավելված 2-ի: 3.Հաստատել Երասխ բնակավայրում ֆիզիկական անձանց 2023թ-ի անշարժ գույքի հարկի փոխհատուցման գումարի չափը և ցուցակը՝ համաձայն հավելված 3-ի: 4.Հաստատել Երասխ բնակավայրում իրավաբանական անձանց 2023թ-ի անշարժ գույքի հարկի փոխհատուցման գումարի չափը և ցուցակը՝համաձայն հավելված 4-ի: |