Այսօր: Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԳԱՌՆԻԿ ՌՈՒԲԵՆԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանը Արարատ համայնք, քաղաք Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 5/6 հասցեում /ծածկագիր՝ 03-002-0021-0077/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,001435 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածք և վրան գտնվող առևտրի սրահ։ Նշված շինության ետնամասում առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից։ Քաղաքացին դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, հասարակական շինության ընդլայնման նպատակով, հողատարածքը՝ կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով։ Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 08․05․2003 թիվ 714-Ն որոշմամբ, ՀՀ «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետի պահանջներով, ՀՀ կառավարության 26․05․2016թ․ թիվ 550-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով և նկատի ունենալով, որ քաղաքացի Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող,03-002-0021-0077 ծածկագիրը կրող 0,001435 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասին կից ազատ, չկառուցապատված, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00143 հա մակերեսով հողատարածքը /ծածկագիր՝ 03-002-0021-0015-ից/ չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության  իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով, քանի որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից և չափերից ելնելով քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շինության սպասարկման կամ վերակառուցման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է՝

Բավարարել քաղաքացի՝ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանի խնդրանքը և Արարատ համայնք, քաղաք Արարատ Աղբյուր Սերոբի փողոց 5/6 հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող հասարակական  կառուցապատման հողատարածքին հարակից 0,00143 հա մակերեսով ազատ, չկառուցապատված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, 1քմ-ի համար 5000 ՀՀ դրամ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Գառնիկ Ռուբենի Ալեքսանյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման գործընթացը կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում։
3. Պարտավորեցնել քաղաքացուն՝  տարածքում շինարարական կամ բարեկարգման  աշխատանքները կատարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner