Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ,38-րդ հոդվածներով,հիմք ընդունելով ՀՀ կառավարության 23․02․2023թվականի«ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12 թիվ 286 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 222-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու 11․04․2023թվականի«Վեդու բեռնաուղևորատար ավտոտրասնպորտային ՍՊ ընկերությաը նախապատվության իրավունքով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման և նոր պայմանագիր կնքելու մասին» թիվ 76-Ա որոշումը։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |