Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 147
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 147


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՅՈՒՂ ՆՈՅԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Համաձայն   տեղազննության  արդյունքների, Արարատ համայնքիվարչական տարածքի  գյուղ Նոյակերտ   բնակավայրում   գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-066-0110-0056 ծածկագիրը կրող 10,0 հա, 03-066-0110-0055 ծածկագիրը կրող, 1,51062 հա և 03-066-0110-0057 ծածկագիրը կրող 4,266596 հա մակերեսով գյուղատնտեսական  նշանակության  այլ հողատեսքերը  ենթակա  են  մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով. 

ԱՐԱՐԱՏ     ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ   Է` 

1.     Մրցութային կարգով 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Արարատ  համայնքիվարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում  գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-066-0110-0056 ծածկագիրը կրող 10,0 հա մակերեսով, 03-066-0110-0055 ծածկագիրը կրող, 1,51062 հա մակերեսով  և 03-066-0110-0057 ծածկագիրը կրող 4,266596 համակերեսովգյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը:

2.    Նշված  հողատարածքների   վարձավճարի  մեկնարկային գին  սահմանել 10000    (տաս հազար)ՀՀ դրամ 1 հա-ի համար,  նախավճար  սահմանել  մեկնարկային  գնի  5 %-ի  չափով, մասնակցության  վճար՝  5000ՀՀ դրամ,   մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%չափով:

3.    Համայնքի  ղեկավարին՝  մրցույթի հետ  կապված  աշխատանքները  կազմակերպել  սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի  Հանրապետության  «Հողային  օրենսգրքի»  և  գործող  նորմատիվ  ակտերի  պահանջներին  համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner