Այսօր: Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 452
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 93
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԵՎ ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով  «Սիմոնյան» կրթական հիմնադրամի 24.01.2024 թվականի դիմում-խնդրանքը և առաջնորդվելով համայնքի  ավագանու կանոնակարգով, ավագանին որոշում է՝

1.Արարատ համայնքի Արարատ բնակավայրի  Հաղթանակի փողոց 42/4 հասցեում գտնվող, 03-015-0101-0036 կադաստրային ծածկագիրը կրող 0.025 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման և Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 15/4 հասցեում գտնվող,03-086-0024-0046 կադաստրային ծածկագիրը կրող 0.02185 հա մակերեսով բնակավայրերի այլ հողատարածքները անհատույց օգտագործման իրավունքով,անժամկետ հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ «Թումո կենտրոն» կառուցելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ կնքել անժամկետ,անհատույց օգտագործման պայմանագիր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.02 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner