Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․04․2021թվականի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով այն համգամանքը, որ Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, կադաստրային քարտեզի 03-013-0437-0004 ծածկագիրը կրող 0․152476 հա հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 24․12․2003 թվականի թիվ 1906-Ն որոշմամբ չի փոխանցվել որպես համայնքային սեփականություն և վերը նշված հողամասի նկատմամբ առկա չեն քաղաքացու իրավունքի ձեռքբերումը հավաստող փաոտաթղթեր․ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Արարատ համայնքի Ավշար բնակավայրի կադաստրային քարտեզի 03-013-0437-0004 ծածկագրում գտնվող 0․15276 հա հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականույթուն; 2.Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։ |