Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող,/ծածկագիր՝ 03-066-0101-0064/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3.79797 հա մակերեսով այլ հողատեսքը ենթակա է աճուրդ վաճառքով օտարելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ և 68-րդ հոդվածներով,համայնքի ավագանին որոշում է. . 1.Աճուրդ վաճառքով օտարել Արարատ համայնքի վարչական տարածքի գ.Նոյակերտ բնակավայրում գտնվող ծածկագիր՝ /03-066-0101-0064/ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3.79797 հա մակերեսով այլ հողատեսքը: 2.Նշված տարածքների օտարման մեկնարկային գին սահմանել 60000 ՀՀ դրամ 1հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 50 %-ի չափով, մասնակցության վճար՝5000 դրամ, աճուրդային քայլի չափը մեկնարկային գնի 5%չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ աճուրդ վաճառքի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության«Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |