Այսօր: Ուրբաթ, 1 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 57
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 57


Զեկ. ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՝Ի ԴԵՄՍ ԱՐԱՐԱՏԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 594-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 89-րդ հոդվածի,Հայաստանի Հանրապետության«Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենսգրքի» 37-րդ հոդվածի 1-ին մասի   պահանջներով, ինչպես նաև  համայնքի  ավագանու կանոնակարգով`Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող  խորքային հորերի պատշաճ շահագործման և պահպանման ապահովման նպատակով ավագանին որոշում է՝

1.Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող Ավշար բնակավայրի 0002,0027 ծածկագիրը կրող,Երասխ բնակավայրի 0295 ծածկագիրը կրող խորքային հորերը իրենց զբաղեցրած համապատասխանաբար՝ Ավշար բնակավայրում գտնվող 03-013-0898-0002 կադաստրային ծածկագիրը կրող 0.0025 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը, 03-013-0464-0022 ծածկագիրը կրող 0.004 հա մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողատարածքը, Երասխ բնակավայրում գտնվող՝03-042-0030-0019 կադաստրային  ծածկագիրը կրող 0․00539 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքը՝անհատույց օգտագործման իրավունքով ,անժամկետ հանձնել    Արարատի  Ջրօգտագործողների ընկերությանը:
2.Համայնքի ղեկավարին
 Արարատի  Ջրօգտագործողների ընկերության հետ  կնքել անժամկետ,  անհատույց օգտագործման պայմանագիր։
3.Ավագանու 14.02.2023թվականի թիվ 5 որոշումը համարել չեղյալ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՎՍԵՍ ՍԱՎՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner