Այսօր: Հինգշաբթի, 12 Դեկտեմբերի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 213
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 200-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի  33-րդ , 34-րդ հոդվածների դրույթներով,հիմք ընդունելով Արարատի մարզպետի 28.11.2023 թվականի թիվ 01//07113-2023 գրությունը,առաջնորդվելով համայնքի ավագանու կանոնակարգով,ավագանին որոշում է.

 Արարատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 14-ի «Արարատ համայնքի Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 03-042-0234-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0.63487 հա ջրային նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 200-Ա որոշման 1-ին մասում «վարձակալությամբ» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով, 2-րդ մասում «վարձավճար» բառը փոխարինել «կառուցապատման վճար» բառերով և 200-Ա որոշման 1-ին և և 2-րդ մասը կարդալ հետևյալ բովանդակությամբ՝

«1.Տալ համաձայնություն մրցութային կարգով 25 տարի ժամկետով  Արարատ  համայնքի  գ.Երասխ բնակավայրի վարչական տարածքում գտնվող ծածկագիր՝/03-042-0234-0009/ պետական սեփականություն հանդիսացող  ջրային նշանակության 0.63487 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու:
2.Նշված  հողատարածքների  կառուցապատման վճարի մեկնարկային գին  սահմանել 30000 ՀՀ դրամ, նախավճար  սահմանել  մեկնարկային գնի 5 %-ի  չափով, մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային  գնի 5%-ի չափով:»


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner