Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 112
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 112

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» 2001թ․ մայիսի 15-ի Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան Արարատ համայնքին 2024թ․ համար  հաշվարկվել է  125.531.940/մեկ հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուն/  ՀՀ դրամի սուբվենցիա։ Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի N86-Ա որոշման պահանջների, հիմք ընդունելով մշակված և Արարատ համայնքի ավագանու կողմից հավանության արժանացած  Արարատ համայնքի 2024թ․ բնապահպանական ծրագրի նախագիծը համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Արարատ համայնքի 2024 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելված 1-ի:

2. Նկատի ունենալով ծրագրի հույժ կարևորությունը համայնքի համար՝ առաջարկել համայնքի ղեկավարին հետամուտ լինել ծրագրով նախատեսված հետևյալ աշխատանքներին՝
  1) Առողջապահական սարքավորումների ձեռքբերում /մեզի վերլուծիչ-1 հատ, հիվանդի համապարփակ խնամքի մոնիտոր-5 հատ, վիրաբուժական շարժական լամպ 5 ռեֆլեկտորանի-4 հատ, էլեկտրասրտագրիչ (Biocare iE300)-2 հատ, օտոսկոպ-3 հատ ։
  2) Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի արտեզյան խորքային հորի վերականգնում և ոռոգման ջրագծի անցկացում հետևյալ ուղղություններով՝         

ա) Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի I շենքից մինչև XIբ շենք՝ ներառյալ կենտրոնական զբոսայգին, «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը, «ՈԿՖ Բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն, «Արարատի մարզի Արարատ քղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը՝ 2155մ,
բ) Արարատ քաղաքի Արարատյան Զանգվածի I շենքից մինչև XXI շենք՝ 1361մ։
3) Փողոցային լուսավորության համակարգի կառուցում և վերակառուցում արևային և ԼԵԴ լուսատուներով Ավշար, Նոյակերտ, Սուրենավան, Արարատ, Արմաշ, Պարույր Սևակ, Վարդաշատ և Ուրցաշանջ բնակավայրերում:
4) Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի (այսուհետ՝ ԿՄԿ) կառուցում:
3. Ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններ:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԻՍԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.46 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner