Արարատի համայնքապետարան է դիմել Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց շենք 11 բնակարան 3 հասցեի բնակիչ՝ Անահիտ Ասլանի Նուրիջանյանը՝ իր զբաղեցրած բնակարանը իր 2 հոգուց բաղկացած ընտանիքին նվիրելու դիմումով: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց շենք 11 բնակարան 3 հասցեում գտնվող բնակարանը հատկացվել է Անահիտ Ասլանի Նուրիջանյանի երկու հոգուց բաղկացած ընտանիքին, ինքը և որդին՝Արսեն Գագիկի Գևորգյանը ,համայնքի ավագանին որոշում է. 1.Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց շենք 11 բնակարան 3 հասցեի բնակարանը նվիրել այդ բնակարանում բնակվող՝Անահիտ Ասլանի Նուրիջանյանի 2 հոգուց բաղկացած ընտանիքին,ինքը և որդին՝ Արսեն Գագիկի Գևորգյանը: 2.Համայնքի ղեկավարին՝ նվիրատվության հետ կապված աշխատանքները կազմակերպել գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |