Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները․ Արարատ համայնքի ավագանին որոշում է 1․Ուժը կորցրած ճանաչել Արարատ համայնքի ավագանու 2023թվականի մայիսի 29-ի N 108-Լ որոշումը։ 2․ Սահմանել Արարատ համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |