Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արարատ համայնքի վարչական տարածքի Պարույր Սևակ բնակավայրի սահմաններում գտնվող (ծածկագիր՝ 03-078-0030-ից) 1,0000 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 17․03․2005թ․ 385-Ն որոշմամբ չի փոխանցվել որպես համայնքային սեփականություն և վերը նշված հողամասի նկատմամբ առկա չեն քաղաքացու իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթին՝ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Արարատ համայնքի վարչական տարածքի Պարույր Սևակ բնակավայրի սահմաններում գտնվող (ծածկագիր՝ 03-078-0030-ից) 1,0000 հա մակերեսով հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն։
2. Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։ |