Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արարատ համայնքի վարչական տարածքի Պարույր Սևակ բնակավայրի սահմաններում գտնվող (ծածկագիր՝ 03-078-0030-ից) 1,0000 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 17․03․2005թ․ 385-Ն  որոշմամբ չի փոխանցվել որպես համայնքային սեփականություն և վերը նշված հողամասի նկատմամբ առկա չեն քաղաքացու իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթին՝ ԱՐԱՐԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ 
ՈՐՈՇՈՒՄ  Է` 
1.     Արարատ համայնքի վարչական տարածքի Պարույր Սևակ բնակավայրի սահմաններում գտնվող (ծածկագիր՝ 03-078-0030-ից) 1,0000 հա մակերեսով հողամասը ճանաչել որպես համայնքային սեփականություն։ 
2.    Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։  |