Բովանդակություն * | Օրակարգում 1․ Ղեկավար կազմի Նոյակերտ և Ավշար բնակավայրերի այցելությեւնների արդյունքների ամփոփում։ 2․ Արարատ համայնքում հավաքագրման տվյալները 2024թ․ 1-ին կիսամյակի ավարտի դրությամբ; 3․ Համայնքային նշանակության խնդիրների /ոռոգման և խմելու ջրի մատակարարման, աղբահանության, լուսավորության/ մասին 4․ Այլ /ցանկությամբ/
Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում, ընթացքի մեջ են գտնվում սուբվենցիոն ծրագրերով անցած տարվանից դեռևս չավարտված շինարարական աշխատանքները և արդեն մեկնարկել են նաև այս տարվա սուբվենցիոն ծրագրերով հաստատված նոր շինարարական աշխատանքները։ Խոսվեց նաև այն մասին, որ համայնքային ծրագրով մրցույթը շահած ընկերությունը առաջիկա օրերի ընթացքում սկսելու է Արարատ համայնքի թափառող կենդանիների ստերջացման ծրագիրը, որ մեր բնակիչներին ամենաշատը մտահոգող խնդիրներից մեկն էր։ Սուբվենցիոն և համայնքային ծրագրերը ժամանակին իրականացնելու գործում շատ կարևոր է համայնքների կողմից եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը։
Օրակարգի 1-ին հարցը ․ Ամփոփվեցին ղեկավար կազմի այցելությունների արձագանքները Նոյակերտ և Ավշար բնակավայրեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ վարչական ղեկավարներին և բաժինների ներկայացուցիչներին՝ բնակիչների կողմից բարձրացված առաջարկների և խնդիրների վերաբերյալ։ Օրակարգի 2-րդ հարցը 2․Ներկայացվել են համայնքում կիսամյակային գանձումների տվյալները։ Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ 2025թ-ին համայնքում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ է համայնքի սեփական եկամուտը ապահովել 90% չափով։ Հետևաբար, այն բնակավայրերում, որտեղ գանձումները կիրականացվեն թերի, սուբվենցիոն ծրագրերը չեն իրականացվելու։ Օրակարգի 3-րդ հարց 3․ Անդրադառնալով համայնքային նշանակության խնդիրներին , մասնավորապես ոռոգման և խմելու ջրի մատակարարմանը՝ համայնքի ղեկավարը նշեց, որ Ավշար բնակավայրում առկա է խմելու ջրի կորուստ։ Վարչական ղեկավարներին տրվեց խիստ հանձնարարական՝ ուժեղացնել վերահսկողությունը ջրբաշխների կողմից գյուղերում կատարվող աշխատանքների մասով, որպեսզի ջրի եղած պաշարները բաշխեն արդյունավետ և բացահայտվեն ջրօգտագործողների կողմից կատարվող բոլոր հնարավոր գողության դեպքերը։ 3․1 Համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները տեղեկացրեցին համայնքներում լուսավորության խնդրի մասին, մասնավորապես այրված լամպերը նորերով և ԼԵԴ լամպերով, ինչպես նաև հին լարերը նոր լարերով փոխելու անհրաժեշտության մասին։ Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ կատարվում են համապատասխան աշխատանքներ այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ 3․2 Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղական բնակավայրերում աղբահանության և կոմունալ ծառայության վճարների հավաքագրումը իրականացվում է թերի։ Հանձնարարվեց՝ վարչական ղեկավարներին՝ մինչև սույն թվականի օգոստոսի 1-ը ապահովել նախապես իրենց հետ համաձայնեցված 2024թվականի վարչական բյուջեի սեփական եկամուտների կիսամյակային պլանի կատարումը Կոմունալ ծառայության տնօրենին՝ ապահովել աղբահանության և կոմունալ ծառայության պայմանագրերի կնքումը և վճարումը։ |