Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով 14․05․2018թ․ թիվ 1635 հողամասի վարձակալության պայմանագրի 4-րդ կետը և հաշվի առնելով Կարեն Ռազմիկի Թարվերդյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել Կարեն Ռազմիկի Թարվերդյանի վարձակալության իրավունքով իրեն պատկանող (վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 21052018-03-0039) Արարատ համայնքի գ․Ուրցալանջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-094-0138-0009 կադաստրային ծածկագիրը կրող 0,16636 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իր վարձակալության իրավունքը ենթավարձակալության հանձնի երրորդ անձ՝ «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ՝ 04102505/:
2.Ենթավարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: