Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով,հաշվի առնելով որ 2025 թվականի մայիսի 06-ին Արարատի համայնքապետարանում աճուրդ-վաճառքի ներկայացված, համայնքային սեփականություն հանդիսացող թվով 11 ավտոմեքենաների գնման նպատակով ոչ մի գնորդ չի ներկայացել,որոշում եմ.
1.2025 թվականի մայիսի 06-ին հայտարարված աճուրդը համարել չկայացած:
2.Հայտարարել նոր աճուրդ՝ 2025 թվականի հունիսի 13-ին օրենքով սահմանված կարգով:
3.«ՊիՎիԷմ» և «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից տրամադրված գնահատման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն սահմանված յուրաքանչյուր ավտոմեքենայի մեկնարկային գինը նախորդ արժեքից նվազեցնել 10 տոկոսի չափով :