Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին>> թիվ 731-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման կարգը հաստատելու մասին>> 912-Ն որոշումների դրույթներով և հաշվի առնելով, որ Արարատ համայնքի սեփականություն հանդիսացող 0.02180հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 110.79 ընդհանուր մակերեսով շինությունները (որից 29քմ բնակելի տուն, 15.20քմ և 20.31քմ տնտեսական շինություններ, 9.93քմ և 14.30քմ ծածկ, 22.05քմ ավտոտնակ) ընդգրկված չեն համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի գոտում, կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈւՄ ԵՄ՝
1. Արարատ համայնքի, քաղաք Արարատ, Կորյակով փողոցի հարակից մասում ինքնակամ կառուցված 110.79քմ ընդհանուր մակերեսով շինությունների (որից 29քմ բնակելի տուն, 15.20քմ և 20.31քմ տնտեսական շինություններ, 9.93քմ և 14.30քմ ծածկ, 22.05քմ ավտոտնակ) նկատմամբ ճանաչել Արարատ համայնքի սեփականության իրավունքը:
2. Վերը նշված ինքնակամ կառուցված 110.79քմ ընդհանուր մակերեսով շինությունները ճանաչել օրինական՝ համաձայն սույն որոշմանը կից, օրինական ճանաչված շինությունների և դրանցով զբաղեցված ու պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծի (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր` 2026VAARGA):
3. Օրինական ճանաչված անշարժ գույքին՝ 110.79քմ ընդհանուր մակերեսով շինություններին և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02180 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ քաղաք Արարատ, Ա.Կորյակովի փողոց 7/6 (հասցե տրամադրելու որոշման ծածկագիր 030112LJV4LY):
4. 110.79քմ ընդհանուր մակերեսով շինությունները և դրանցով զբաղեցված, պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02180հա մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով առաջարկել կառույցն իրականացնող անձին՝ Մնացական Ազնիվի Մելքոնյանին:
6. ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ և 35-րդ կետերով սահմանված կարգի և արժեքների համաձայն՝
ա/ բնակելի տան օտարման գին սահմանել 29քմ x 4266դրամ = 123 714դրամ
բ/ տնտեսական շինության օտարման գին սահմանել 15.20քմ x 2844դրամ = 43 229դրամ
գ/ տնտեսական շինության օտարման գին սահմանել 20.31քմ x 2844դրամ = 57 762դրամ
դ/ ավտոտնակի օտարման գին սահմանել 22.05քմ x 1422դրամ = 31 355դրամ
ե/ ծածկի օտարման գին սահմանել 9.93 x 2844դրամ = 28 241դրամ
զ/ ծածկի օտարման գին սահմանել 14.30 x 2844դրամ = 40 669դրամ
է/ հողի օտարման գին սահմանել 218 x 1878դրամ = 409 404դրամ
ընդամենը՝ 734 374դրամ
7. ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 35.1 կետի համաձայն սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ ընդամենը 26 000դրամ:
8. Մնացական Ազնիվի Մելքոնյանի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնել գրավոր առաջարկություն անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ: Վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն տնօրինել 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 37-րդ կետով սահմանված կարգով:
9. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: