Համաձայն տեղազննության արդյունքների,Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,/ծածկագիր՝ 03-066-0101-0068/ 17.2294 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ենթակա Է մրցույթով վարձակալության տրամադրելու և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ և 76-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով,համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մրցութային կարգով 25 տարի ժամկետով Արարատ համայնքի Նոյակերտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 03-066-0101-0068 կադաստրային ծածկագիրը կրող 17.2294 հա մակերեսով այլ հողատեսքը տրամադրել վարձակալությամբ: 2.Նշված հողատարածքի վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 ՀՀ դրամ 1 հա-ի համար, նախավճար սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով,մասնակցության վճար՝5000 ՀՀ դրամ,մրցութային քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով: 3.Համայնքի ղեկավարին՝ մրցույթի հետ կապված աշխատանքները կազմակերպել սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 1 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» և գործող նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան: |